Հայաստանի կառավարությունը հաստատել է մանր ջերմոցային տնտեսությունների զարգացման ծրագիրը: Ինչպես ծրագիրը ներկայացնելով նշել է գյուղատնտեսության առաջին փոխնախարար Գրիշա Բաղիյանը, հանրապետությունում հիմա կա մոտ 145 հա ջերմոց, իսկ ժամանակավորների հետ միասին` 500: Հաստատվել է, որ փոքր ջերմոցները կարող են կառուցվել պարզեցված կարգով:
Ինչպես ծրագրում է նշվում, մինչեւ հազար քմ մակերեսով փոքր ջերմոցներին դժվար է մրցակցել խոշորների հետ` հուլիսին գազի սակագնի թանկանալու ու մեծ քանակությամբ նախնական ներդրումների պատճառով: Համապատասխան եկամտաբերություն կարող են ապահովել այլընտրանքային մշակաբույսերը: Եթե ջերմոցներում հիմա հիմնականում վարունգ ու պոմիդոր են աճեցնում, ապա մանր ջերմոցները կարող են ավելի եկամտաբեր մշակաբույսերի արտադրությամբ զբաղվել` չրերի մանր պոմիդորների, դդմիկի, ծաղկակաղամբի ու ելակի: Իսկ Հայաստանի որոշ ջերմոցներում վերջին ժամանակներս աճեցնում են անգամ լիմոն ու բանան:
2014-ի ծրագրով նախատեսվում է մշակել լիզինգային մեխանիզմներ` ջերմոցներին հասանելի սարքավորումներ վաճառելու: 2015-ից Հայաստանի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ծրագրվում է սկսել ագրոնոմ-ջերմոցագետների պատրաստություն:





























