26 մլն դրամ ընդհանուր արժեքով գազի խողովակները կփոխանցվեն Վրաստանի հետ սահմանակից Տավուշի մարզի Պտղավան եւ Բագրատաշեն գյուղերին:

Կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 26-ի որոշմամբ՝ գազի խողովակները կհանվեն «ՀայՌուսգազարդի» հաշվեկշռից եւ կտրվեն Կառավարության ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ այդ երկու գյուղերում ջրատար խողովակաշար կառուցելու նպատակով:

Նախկինում 8 կմ երկարությամբ այդ խողովակաշարը՝ Հաղթանակ եւ Բագրատաշեն գյուղերի միջեւ, գործում էր որպես տեղական նշանակության գազատար (խողովակաշարի տրամագիծը կազմում է 159 եւ 219 մմ):