Թուրքիայում սկանդալային «Մեծ կաշառք» գործողության անցկացման հարցում որոշակի դեր է խաղացել ԱՄՆ դիրքորոշումը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Ըստ նրա, Թուրքիայում կոռուպցիան մեծ ծավալներով է տարածված: Նա նշել է, որ իշխող կուսակցությունը կոռուպցիոն համակարգի մի մասն է ու զարգացնում է կոռուպցիոն գործունեությունը: Բացի այդ, հավելել է քաղաքագետը, վերջերս տեղեկություններ են տարածվել, որ խորանում են Էրդողանի կառավարության ու Գյուլենի շարժման միջեւ հակասությունները: Իսկ վերջինս գտնվում է ԱՄՆ-ում, ուստի ամերիկյան գործոնը որոշակիորեն առկա է այդ գործընթացում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Ստամբուլում ու Անկարայում իրականացվել է «Մեծ կաշառք» գործողությունը, որի արդյունքում ձերբակալվել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց որդիների: