Հաղորդվում է, որ Իսրայելի ՌՕՈւ-ն գիշերը հարձակվել է Գազայի հատվածի վրա՝ ի պատասխան իսրայելական տարածի հրթիռակոծման: Իսրայելական բանակի հրամանատարության տվյալներով՝ ինքնաթիռները հաջողությամբ խոցել են նշանակետերը, որոնք վերահսկվում են ՀԱՄԱՍ-ի կողմից: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նշենք, որ դեկտեմբերի 26-ի երեկոյան պաղեստինցի ծայրահեղականների բաց թողած երկու հրթիռներ պայթել են անապատային վայրում, ոչ ոք չի տուժել:
Հիշեցնենք, որ Իսրայելի ու Գազայի հատվածում լարվածությունը ավելացել է դեկտեմբերի 24-ին, երբ իսրայելցի բանվորը սպանվել է պաղեստինցի դիպուկահարի կրակոցից:





























