Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան էկոնոմիկայի նոր նախարարի  երդմնակալությանը ներկայացել է սանդալներով: Նախագահի արտաքին տեսքը ակտիվ քննարկում է առաջացրել սոցցանցերում եւ տեղի մամուլում:  

Հաղորդվում է, որ այն ժամանակ, երբ նախագահի գործընկերները պաշտոնական միջոցառմանը ժամանել էին կոստյումներով եւ  փողկապներով, Մուխիկան նախընտրել է հագնել սովորական վերնաշապիկ եւ բարձրացրել անդրավարտիքի փողքերը: Լուսանկարիչների ուշադրությունը գրավել են նաեւ 78-ամյա նախագահի ոտքի եղունգները, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով Europa Press-ը:

Սակայն Մուխիկան չի պարզաբանել, թե ինչու է այդպես հագնվել: Սակայն El Comercio-ի լրագրողները նշում են, որ Ուրուգվայում եւ հարեւան երկրներում շատ շոգ եղանակ է:  Ցերեկն օդի ջերմաստիճանը կարող է հասնել 40 աստիճանի: 

Նշենք, որ Խոսե Մուխիկան Ուրուգվայի նախագահն է 2010թ. մարտից: Նրան անվանում են «աշխարհի ամենաաղքատ նախագահը»` իր համեստ կենսակերպի համար: Մուխիկան իր աշխատավարձի 90 տոկոսը  նվիրաբերում է բարեգործությանը, իսկ ինքն ապրում է ամսական 1200 դոլարով: Նախագահը ինքն է վարում 1987թ. արտադրության իր Volkswagen Beetle  մեքենան: