NEWS.am-ը ներկայացնում է Երեւանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Սարա Էպրեհտի հարցազրույցը.
Որո՞նք են ԿԽՄԿ աշխատանքների առաջնայնությունները:
Ինչպես մյուս ավելի քան 90 երկրներում, որտեղ աշխատում ԿԽՄԿ-ն, Հայաստանում եւս մեր գործունեության հիմքում բոլոր կողմերի հետ բանակցություններ նախապատրաստելն ու վարելն է: Անկախ նրանից խոսքը ռազմագերու կամ բանտարկյալի մասին է, մենք, որպես կանոն, հանրային հայտրարություններ չենք անում, իսկ բանակցային գործընթացը մնում է իշխանությունների հետ կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակներում: Դա արվում է նրա համար, որպեսզի ամբողջ բանակցային գործընթացի ընթացքում ազատ այցելությունների ու երկխոսության հնարավորություն լինի:
ԿԽՄԿ հասցեին պարբերաբար մեղադրանքներ են հնչում՝ «լռելու» կապակցությամբ: Որքանո՞վ է հիմնավորված այդ քննադատությունը:
Շատ կարեւոր ու միաժամանակ, պարզաբանման տեսակետից, բարդ հարց է: Երբեմն դժվար է լինում մարդկանց բացատրել, թե ինչու ենք մենք այդպես վարվում: Կոնֆիդենցիալությունը միջոց է, որն ուղղված է հօգուտ այն մարդկանց, որոնց մենք այցելու ենք, որպեսզի ԿԽՄԿ-ն, որպես չեզոք միջնորդ, հետագայում հասանելիության հնարավորություն ունենա:
Ի՞նչ ծրագրեր է ԿԽՄԿ-ն իրականացնում Հայաստանում:
ԿԽՄԿ-ն տարածաշրջանում աշխատում է արդեն ավելի քան քսան տարի ու ներկայացված է Հայաստանում ու Ադրբեջանում պատվիրակություններով, Լեռնային Ղարաբաղում՝ առաքելությամբ: Կազմակերպության գործունեությունը կապված է ղարաբաղյան հակամարտույան հետ: Հայաստանում մի շարք ծրագրեր են իրականացվում Ադրբեջանի հետ սահմանամերձ Տավուշի մարզի գյուղերում: Գյուղերն ընտրվել են, քանի որ դրանք առավելագույնս խոցելի են: 2013-ին հինգ գյուղերում իրականացրել ենք խմելու ջրի ու ոռոգման համակարգերի տեղադրում, վեցում՝ բաշխել ենք ցորենի ու կարտոֆիլի սերմ, պարարտանյութեր ու հերբիցիդներ, ինչպես նաեւ մրգատու ծառերի տնկիներ:
Ադրբեջանական ու հայկական կողմերում իրականացվել են նաեւ աշխատանքներ, որոնք վերաբերում են քաղաքացիական հասարակության մասնակցությամբ միջադեպերին: Միջադեպի դեպքում այցելում ենք շրջան ու հենց տուժածին, միջադեպի մասին առավել լիարժեք տեղեկություններ ենք հավաքում:
Իր մանդատի շրջանակներում ԿԽՄԿ-ն հանդես է գալիս որպես չեզոք, անկախ ու անկանխակալ միջնորդ: Այդ դերը կայանում է նրանում, որ եթե խոսքը ռազմագերու կամ քաղաքացիական անձի՝ հայրենիք վերադառնալու մասին է, մենք բանակցում ենք կողմերի իշխանությունների հետ, որպեսզի գործընթացը կազմակերպենք ՄՀԻ պահանջներին ու նորմերին համապատասխան:
Բացի այդ, մեզ կարող են դիմել իշխանությունները կամ սահմանի երկայնքով բնակվող քաղաքացիական բնակչությունը, որպեսզի մենք, նա դիմենք հակառակորդ կողմին ու խնդրենք գյուղատնտեսական ակտիվության որոշակի ժամանակահատվածում երաշխիքներ ներկայացնեն քաղաքացիական հասարակության համար: Մենք իհարկե չենք կարող ապահովել բացարձակ անվտանգություն, առավել եւս, որ մեր ուժերից վեր է վերահսկել հակամարտության ցանկացած կողմի կառույցները: Բնականաբար, մենք չենք կարող ստիպել զինվորականներին չկրակել: Հարկավոր է հարգել քաղաքացիական հասարակությունը, որը ներգրավված չէ հակամարտության գործընթացում ու իրավունք ունի միջազգային նորմերին համապատասխան՝ որոշակի գործունեություն ծավալել: Մենք միշտ ողջունում ենք, երբ քաղաքացիական հասարակությունը դիմում է մեզ՝ նման խնդրանքներով:
Մյուս հսկայածավալ աշխատանքը, որը իրականացվում է նաեւ Ադրբեջանում, ներառում է հարցեր, որոնք կապված են անհայտ կորածների հետ: Ղարաբաղյան հակամարտության արդյունքում կա ավելի քան չորս հազար անհայտ կորած: Մենք ակտիվորեն ախատում ենք նաեւ նրանց ընտանիքների հետ: Ծրագրի կարեւորագույն տարրերից է գործունեությունը, որն ուղղված է անհայտ կորածների ճակատագրերը ճշտելուն:
Բացի այդ, ԿՄԽԿ-ն ՄՀԻ ինտեգրմանն ուղղված ծրագրեր է իրականացնում՝ ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական բուհերի համար:
Հայկական կողմը բազմիցս հայտարարել է 90 քաղաքացիների անուններ պարունակող ցանկի մասին, որոնց մասին տարբեր ժամանակահատվածներում Ադրբեջանում գերի լինելու տեղեկություններ են ստացվել: Արդյոք Դուք տեղեկություններ ունե՞ք այդ հարցի կապակցությամբ:
Անկասկած, մենք գիտենք այդ ցուցակի մասին: Մենք դրանով համատեղ աշխատում ենք ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում համապատասխան հանձնաժողովների հետ համատեղ:
Արդյոք ԿԽՄԿ-ն հետեւո՞ւմ է Եղիշե Գեւորգյանի ընտանիքի հետ կապված իրավիճակին:
Գեւորգյանների ընտանիքը արդեն երկար ժամանակ է Ադրբեջանում է: Հանրային հետաքրքրություն, ինչպես, ասենք Հակոբ Ինջիղուլյանի հանդեպ, ընտանիքի նկատմամբ չկա, սակայն ինչ վերաբերում է մեզ, շարունակում ենք պարբերաբար այցելել նրանց: Սակայն բնակավայրի այլընտրանք, որպես կազմակերպություն, մենք չենք կարող: Միակ բանը, որ մեր ուժերի սահմաններում է՝ այցելությունները շարունակելն է ու հուսալն է, որ խնդիրը կլուծվի:
Արդյոք ղարաբաղյան հակամարտության կողմերը խախտո՞ւմ են Միջազգային հումանիտար իրավունքը:
Հասկանալի պատճառներով, ես չեմ կարող մատնանշել կողմերից որեւէ մեկը ու ասել, թե ով եւ ինչպես է խախտում ՄՀԻ-ն: Այլ է հարցը, որ ես կցանկանայի առաջընթաց գրանցել ԿԽՄԿ ու Հայաստանի իշխանությունների հարաբերությունների հարցում եւ վերջիններիս հետաքրքրությունը՝ իրականացնելու ՄՀԻ-ն: Դա անգին համագործակցություն է, մենք հաճույքով ենք աշխատում ու հուսով ենք, որ այն շարունակական կլինի: Մենք բացահայտորեն քննարկում ենք բոլոր հարցերը մեր գործընկերների հետ ինչպես Հայաստանի ՊՆ-ից, այնպես էլ մյուս գերատեսչություններից:
Մի փոքր անձնական բնույթի հարց: Վաղո՞ւց եք աշխատում ԿԽՄԿ-ում եւ արդյոք չե՞ք զղջում Հայաստան ժամանելու համար:
ԿԽՄԿ-ում աշխատում են տասներեք տարի: Այս ընթացքում եղել եմ Կոնգոյում, Պաղեստինում, Աֆղանստանում, Ռուանդայում, Լիբերիայում, Մալայզիայում, Ժնեւի գլխամասային գրասենյակում: Բացարձակապես չեմ զղջում, որ ժամանել եմ Հայաստան: Ավելին՝ ինձ շատ է դուր գալիս Երեւանը եւ հաճելի է այստեղ լինելը:
Ցանկանո՞ւմ եք ինչ-որ բան հավելել ասվածին:
Կցանկանայի ինչ-որ առանձին կորպեվ ընդգծել մեր հաղորդագրությունը: Մենք իսկապես սերտորեն աշխատում ենք ինչպես իշխանությունների, այնպես էլ բնակչության հետ, ինչպես նաեւ այն մարդկանց, որոնց վրա անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության հետեւանքները: Դա նաեւ անհայտ կորածների ընտանիքներն են ու սահմանին ապրող մարդիկ: Մենք պատրաստ ենք աշխատել նրանց հետ նաեւ հետագայում, անել ամեն բան, ինչ թույլ է տալիս մեր մանդատը, որպեսզի լինենք նրանց կողքին ու օգնենք: Մեզ համար շատ կարեւոր է, որ մարդիկ արտահայտում են իրենց խնդիրները եւ մենք կարող ենք օգնել նրանց ու աջակցել կենսապայմանների լավացմանը:
Զրուցեց Մարիամ Լեւինան





























