Արարատի մարզի Գեղանիստ գյուղում, հունվարի 6-ին, երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում տանիք է այրվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻԱԽ-ն:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գեղանիստ գյուղի 14-րդ փողոցի թիվ 1 տան տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.16-ին, մարվել` 00.38-ին:
Այրվել են թիվ 1 տան տանիքի փայտյա կառուցատարրերը` 10 քմ:





























