Հայաստանը զբաղեցրել է 57-րդ տեղը Oxfam-ի կազմած աշխարհի ամենասննդարար, առողջ եւ բազմազան սննդամթերքի վարկանիշային ցանկում:
Ըստ «Good Enough to Eat: The Food Index»-ի՝ Հայաստանում ամենալավը սննդի ծավալն է, ամենավատը՝ դրա բերած օգուտը:
Այս ցուցակում երկիրն առաջ է անցել գրեթե իր բոլոր հարեւաններից: Այսպես, Թուրքիան 77-րդ տեղն է զբաղեցրել, Իրանը՝ 8-րդ, իսկ Ադրբեջանը՝ 91-րդ: Վարկանիշում տվյալներ չկան Վրաստանի մասին: Ռուսաստանը զբաղեցրել է 44-րդ տեղը:
Վարկանիշի առաջատարներն է Նիդեռլանդները, որն առաջ է անցել Շվեյցարիայից եւ Ֆրանսիայից, պարզաբանել է վարկանիշը կազմած Oxfam-ի ավագ հետազոտող Դեբորա Հարդունը:
Պարզվել է, որ Ճապոնիան եւ ԱՄՆ-ն նույնիսկ թոփ-20-ում չեն հայտնվել:
ԱՄՆ-ի ցածր վարկանիշը կապված է այն բանի հետ, որ երկրում շատ են ճարպակալությամբ եւ շաքարախտով հիվանդները՝ չնայած սննդամթերքի հասանելիությանը եւ բարձր որակին: Ճապոնիայում էլ շատ բարձր է սննդամթերքի արժեքը:
Վարկանիշում կա ընդամենը 125 տեղ, ամենավերջում Չադն է՝ մի փոքր զիջելով Անգոլային եւ Եթովպիային:



























