Ռուսաստանի հետ գազի հարցով համաձայնագրերը առավելագույնս օգտակար էին: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

«Ես արդեն խոսել եմ այդ մասին, հիմա էլ կրկնեմ. Չեմ կարծում, որ որեւէ այլ հնարավորություն ավելի ձեռնտու լիներ»,-հավելել է նախարարը՝ հավելելով, որ բանակցությունների ընթացքում հնարավոր է եղել հասնել այնպիսի պայմանների, որոնք առավելագույնս ձեռնտու են եղել Հայաստանի սպառողների ու տնտեսության համար:

Նշենք, որ հայ-ռուսական համաձայնագիրը, որը ստորագրվել է դեկտեմբերի սկզբին, նախատեսում է Հայաստան մտնող ռուսական գազի համար վերացնել 30 տոկոսի մաքսատուրքը: Գազի գինը սահմանին սահմանվել է 189 դոլար (1000 քմ-ի դիմաց): Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին նախարար ԱՐմեն Մովսիսյանը հայտարարել էր, որ 2011-ի ապրիլից մինչ օրս Հայաստանը գազն ստացել է ավելի ցածր գնով, քան պատրաստվում էր որոշել «Գազպրոմը»: Անվանական 180 դոլար (1000 խմ-ի դիմաց) եւ իրական 270 դոլարի միջեւ եղած տարբերությունը կազմել է 300 մլն դոլար, որը Հայաստանն ու Ռուսաստանը որոշել են իրար մեջ բաժանել հավասարաչափ: