Մեզ մոտ, ինչպես եւ մյուս երկրներում, քաղաքացիները հաճախ գյուղերից ու փոքր բնակավայրերից տեղափոխվում են խոշոր քաղաքներ, իսկ շատերը նույնիսկ զանգվածայնորեն արտագաղթում են երկրից: Սակայն լինում են նաեւ բացառություններ: Նարինե Մաիլյանը, հասարակական հեղինակավոր հիմնադրամի նախկին ղեկավարը, NEWS.am-ին  է պատմել մայրաքաղաքից Գորիս քաղաք տեղափոխվելու իր դրդապատճառների մասին: Միաժամանակ մեր զրուցակիցը պատմել է օբյեկտի մասին, որտեղ այժմ աշխատում է, մեր հայրենակիցներից մեկի մասին եւ Գորիսում տիրող կյանքի նրբությունների մասին:

Նարինե, որո՞նք են մայրաքաղաքից գավառ Ձեր «փախուստի» դրդապատճառները:

Հոգնելով մայրաքաղաքի իրարանցումից ու աղմուկից՝ որոշեցի ընդունել վաղեմի ու լավ բարեկամիս առաջարկը մեկնել մարզային փոքր Գորիս քաղաք ու որպես տնօրեն աշխատել «Միրհավ» անվամբ հյուրանոցում: Այս աշխատանքը հետաքրքրեց ինձ փոքր բիզնեսի զարգացման փորձի տեսակետից՝ «Փոքր ու միջին բիզնեսի հիմնադրամ» հասարակական կազմակերպությունում երկար տարիներ դրա աջակցության շուրջ աշխատելուց հետո: Արդեն երկու տարի աշխատում եմ այստեղ ու ժամանակն է ինձ համար ընդհանրացնել արդյունքները, մտածել հետագայի մասին, ծրագրեր կազմել…

Աշխատանքի ընդունվելու խնդիրը դեր խաղացե՞լ է նման լուրջ որոշման կայացման ժամանակ, ինչպես որ մայրաքաղաքից մարզ տեղափոխվելու որոշումն է:

Այո, իհարկե: «Միրհավ» հյուրանոցը ինձ ու ընտանիքիս անդամներին ծանոթ է հիմնադրման օրից՝ 2005թ.-ից: Այն կառուցվել է «ԳԵԼԻ» ՍՊԸ-ի երեք մասնակիցներից մեկի նախաձեռնությամբ, ովքեր մեր հայրենակիցներն է Իրանից: Երկուսն ապրում են Կանադայում, իսկ գլխավոր գործող անձը՝ Շահին Զեյթունչյանը, Գերմանիայից տեղափոխվել է Գորիս: Նա Ավստրիայում բժշկական կրթություն ստանալուց հետո երկար տարիներ ապրել ու աշխատել է Գերմանիայում, Բեռլինում հայ համայնքի ակտիվ անդամ էր, ինչ-որ ժամանակ ղեկավարել է այն: Անցյալ դարի 80-ականների վերջին, 90-ականների սկզբին Զեյթունչյանը հաճախ էր լինում Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում, հումանիտար կամ այլ բնույթի օգնություն էր կազմակերպում երկրաշարժից տուժած ընտանիքներին, արցզախյան ազատամարտիկներին: Հումանիտար տարբեր առաքելությունների կազմում իր ծավալած գործունեության համար առ այսօր նրան հիշում են Գյումրիում: Այդ բարդ շրջանում նա Հայաստան բերեց գունավոր տպագրության սարքավորում, դարձավ «ՓրինթԻնֆո» հայտնի ընկերության հիմնադիրներից մեկը:

2000թ.-ին Շահինը որոշեց վերջնականապես հաստատվել Հայաստանում: Այն ժամանակ էլ ծնվեց հյուրանոց կառուցելու ցանկությունը: Քչերն էին հավատում հյուրանոցի հաջողությանը: Ով գիշերելու նպատակով կցանկանա մնալ Աստծո եւ մարդկանց կողմից մոռացված այս քաղաքում: Նույնիսկ ես էի համոզված կասկածամիտների թվում:

Կարող ենք ենթադրել, մռայլ կանխատեսումները չեն արդարացել…

Այո: Անցյալ տարի Գորիսի կենտրոնական փողոցներից մեկում տեղացի նկարիչներից մեկի ձեւափոխված տանը բացվեց առաջին մասնավոր հյուրանոցը: Այն տեղական կոլորիտով էր, առանց ավելորդությունների, սակայն բոլոր հարմարություններով հանդերձ: Պետք է նշել նաու, որ սպասարկման մակարդակը լիովին համապատասխանում էր եվրոպական «հյուրանոց-բուտիկ» ծառայությանը: Գորիսում հաջողվեց ընտրել եւ ուսուցանել սպասարկող անձնակազմ, որն առ այսօր այստեղ է աշխատում: Առաջին տարիներից ի վեր «Միրհավ» հյուրանոցը սերտ համագործակցություն հաստատեց տուրիստական ընկերությունների հետ: Նրանք տուրիստական խմբերին այստեղ էին բերում աշխարհի տարբեր ծայրերից: Տեղի կոլորիտը, հյուրընկալությունը եւ պրոֆեսիոնալ սպասարկումը մշտապես արժանանում է հյուրերի երախտագիտությանը: Այդ մասին են վկայում գրառումները, որոնք հյուրերը թողել են Կարծիքների գրքում:

Ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում հյուրանոցի բոլոր համարները նախօրոք են պատվիրում: Գորիսում այժմ գոչծում է 14 հյուրանոցներ եւ այսպես կոչված B&B (Bed and breakfast. փոքր տիպի հյուրանոցներ, որոնք առաջարկում են գիշերելու տեղ ու նախաճաշ.Ս Գրիգորյան): Մյուս ժամանակներում հյուրընկալում ենք գործուղված  տեղական ու միջազգային տարբեր կազմակերպությունների:

Ինչո՞վ է Գորիսը գրավում այցելուներին: Իհարկե, գործուղմամբ եկածներից բացի…

Վերջին ժամանակներում շատ են հյուրերը Երեւանից: Զարմանալի չէ: Գորիսում եւ ողջ Սյունիքում շատ են տեսարժան վայրերը, որոնք արժե տեսնել: Մենք ինքներս մշակել ենք 5-6 երթուղի, որոնք առաջարկում ենք զբոսանքի համար, մինչդեռ տուրիստական գործակալությունները հյուրերին այդտեղ չեն տանում:

Ինչպիսի՞ն է կյանքը «գավառական» Գորիս քաղաքում մեր «մեգապոլիսից» հետո:

Այստեղ կամ բացակայում կամ թույլ են զարգացած քաղաքային ենթակառույցները: Հաճախ մեր հյուրերին խորհուրդ չենք տալիս մութն ընկնելուց հետո զբոսանքի դուրս գալ: Հարցը «քրեական» կողմ չունի: Ուղղակի փողոցների լուսավորությունը վատ է կամ առհասարակ բացակայում է: Մայթերի մասին խոսք լինել չի կարող: Քայլել հնարավոր է երթեւեկելի հատվածով, ինչն էլ իր հերթին է բավական վտանգավոր:

Այսքանով խնդիրներն ավարտվո՞ւմ են:

Ցավոք, ոչ: Կարծում եմ մեկ այլ խնդիր է քաղաքի մաքրությունւ: Վարարակն գետը քաղաքային աղբանոց է ծառայում: Այստեղ են նետում կենցաղային, շինարարական աղբը, սատկած շների ու կատուների: Հաճախ թվում է, որ սա ոչ թե տեղի բնակիչների, այլ ինչ-որ տեղից ժամանած «հյուրերի» ձեռքի գործն է…

Իսկ Գորիսը յուրահատուկ ճարտարապետություն ունի, քաղաքի հյուրերը հիանում են դրանով: Սակայն պատկերը վերանում է անփույթ, կեղտոտ ու անխնամ շրջակայքի պատճառով: Բոլոր խոսակցությունները հանգում են տեղի իշխանությունների հասցեին մեղադրանքների, վերջիններս էլ, ինչպես եւ քաղաքացիները, խուսափում են պատասխանատվությունից:

Սա բնորոշ է երկրի բոլոր բնակավայրերին: Նույնիսկ մայրաքաղաքը բացառություն չէ:

Գորիսը ոչնչով չի տարբերվում մյուս մարզային քաղաքներից: Չեմ ասում, որ սա հայերին բնորոշ երեւույթ է, այն շատ երկրների է բնորոշ, այդ թվում նաեւ հետխորհրդային պետություններին: Գրեթե համատարած գործազրկություն՝ հատկապես երիտասարդության շրջանում: Կարծում եմ, միակ զբաղմունքը տեղի բնակիչների շրջանում մանրածախ առեւտուրն է: Վաճառում են սնունդ, արդյունաբերական ապրանքներ, շինանյութ: Գյուղատնտեսությունը զարգացած չէ: Ասում են, այն չի արդարացնում իրեն:

Ինչ-որ ժամանակ Գորիսում արդյունաբերական ձեռնարկություններ էին գործում:

Ինձ թվում է, հիշողությունները քաղաքի արդյունաբերական անցյալի մասին, երբ մի քանի խոշոր ձեռնարկություն էր գործում, խանգարում է մարդկանց մտածել ներկայի ու ապագայի մասին: Իհարկե, «կախյալ» աշխատանքը «օտարին» պատկանող ձեռնարկությունում ավելի հեշտ է, քան փոքր հողամասում: Գյուղատնտեսական ապրանքների պահանջարկ կա, այդ թվում նաեւ հյուրանոցների կողմից: Մենք, օրինակ, փորձում ենք մեր հյուրերին բացառապես տեղական մթերքներ առաջարկել: Սակայն միշտ չէ, որ հաջողվում է:

Ի՞նչ միջոցներով են ապրում գորիսցիները:

Շատերն ապրում են դրամական փոխանցումների հաշվին, որոնք ստանում են արտագնա աշխատանքի մեկնած իրենց ընտանիքների անդամներից: Ամեն Աստծո օր լսում ենք, որ դարձյալ ինչ-որ մեկն արտասահման է մեկնել: Ի վերջո ապրել է պետք: Գորիսը դատարկվում է, շուտով հյուրերն ավելի շատ կլինեն, քան տեղացիները, ինչն ամենեւին էլ ցանկալի չէ:

Զրուցեց Սմբատ Գրիգորյանը