Հայաստանի ֆինանսների նախարարության վերահսկողության տեսչությունը 2013թ. մի շարք խախտումներ է արձանագրել ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունում եւ Պետական եկամուտների կոմիտեում: Այդ մասին այսօր՝ հունվարի 17-ին կայացած ասուլիսում հայտնել է ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը՝ ներկայացնելով 2013 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը:

Նրա խոսքով,  կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ ՊԵԿ-ի կողմից խախտվել են ՀՀ կառավարության 14.07.2011թ. թիվ 1024-Ն որոշմամբ հաստատված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկման, նշանակման եւ վճարման»  կարգի պահանջները եւ Սոցիալական ծառայությանը ներկայացրած գումարների վճարման հայտերում ՀՀ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա  բյուլետենների գումարներում ներառվել են նաեւ գործատուների միջոցների հաշվին վճարված նպաստների գումարները:  Արդյունքում 2013թ. հունվար–հունիս  ամիսների համար կոմիտեի կողմից ծառայությանը ներկայացված «Հղիության եւ ծննդաբերության նպաստ» եւ «Ժա¬մա¬նա¬կա¬վոր անաշխատունակության նպաստ» ծրագրերով փոխհատուցման ենթակա գումարներն ավելի է ներկայացվել 584.7 մլն. դրամով: 

Ընտրանքային կարգով ուսումնասիրություններ են իրականացվել ՊԵԿ-ի 19 հարկային տեսչություններում, որոնց արդյունքում բացահայտվել են դեպքեր, երբ.

-գործատուն վարձու աշխատողին աշխատանքի է ընդունել հղիության 6-րդ ամսին, աշխատողը ընդամենը մեկ ամիս աշխատելուց հետո նեկայացրել է Ժամանակավոր անաշխատունակության թերթիկ` բյուլետեն եւ այլեւս չի գնացել աշխատանքի` արդյունքում պետությունից ստանալով 150 կամ 220 հազար դրամից ավել նպաստի գումար:

-նպաստառուն աշխատել է համատեղության կարգով 2 իրար հետ փոխկապակցված տնտեսվարող կազմակերպություններում, ընդ որում 1-ինում նա աշխատել է օրվա ժամը 9:30-ից մինչեւ 18:30-ը, իսկ երկրորդում` 17:30-ից մինչեւ 21:30-ը: 1-ին կազմակերպությունից նա ստացել է   կազմակերպության աշխատակիցների միջին ամսական եկամտից 1.6 անգամ ավել եկամուտ, իսկ 2-րդ-ից` 2.3 անգամ ավել եկամուտ: Այս պայմաններում վարձու աշխատողը նեկայացրել է Ժամանակավոր անաշխատունակության` հղիության թերթիկ եւ 2 կազմակերպություններում համատեղելու արդյունքում հաշվարկվել եւ նրան վճարվել է 2 մլն 565 հազար դրամի նպաստ  / 1-ից` 1 մլն 139 հազար դրամի, 2-րդից` 1 մլն 426 հազար դրամի/:

-անձը աշխատանքի ընդունվելուց հետո 1-ին տարվա ընթացքում 65 հազ. դրամից ավել ամսական եկամուտ չի ունեցել, հաջորդ տարվա մեջ նրա ամսական աշխատավարձը լրավճարների հետ չի գերազանցել 174.6 հազ. դրամը, սակայն նա այդ տարի ստացել է 2 մլն 835 հազար դրամ պարգեւատրում /4 կեսից բաղկացած/ եւ արդյունքում նրա հղիության նպաստի գումարը կազմել է կլորիկ թիվ` 2 մլն 32 հազար դրամ: Ավելին՝ այս նույն անձը համատեղության կարգով աշխատել է այլ կազմակերպությունում, ստացել է 303.5 հազար դրամ: Այս կազմակերպությունից նրան վճարվել է պետության հաշվին 1 մլն 237 հազար դրամ հղիության նպաստ: Պարզվել է նաեւ, որ նրան փոխարինող անձի համար սահմանվել է 187.5 հազար դրամ աշխատավարձ:

Ավելի քան 170 գործատու 2013թ հունվար-մայիս ամիսներին «Ժա¬մա¬նա¬կա¬վոր անաշխատունակության նպաստ» ծրա¬գրով` գործատուի միջոցների հաշվին վճարման ենթակա նպաստի գումարները ներկայացրել է որպես ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին վճարման ենթակա նպաստների գումար: