«Բարգավաճ Հայաստանը» նախկինում եւս քննադատել է Հայաստանի կենսաթոշակային բարեփոխումը: Այս մասին հայտարարել է ԲԿՀ-ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: «Նշանակում է, այնքան էլ ուշադիր չեք հետեւել: Բարեփոխման ռիսկերի մասին խոսել եմ թե ես, թե գործընկերներս, թե կուսակցությունը»,-լրագրողներին է հայտնել նա:
Նկատենք, որ Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումը քննարկվում է 2000-ականների կեսերից: Այն քննադատության է ենթարկվել ԲՀԿ ու ՀՅ Դաշնակցության պատգամավորների կողմից:
«Հայաստանի բնակչությունը կենսաթոշակային բարեփոխում չի ուզում եւ այն քաղաքական ուժերը, որոնք տեսնում են դա, որոշել են սատարել հասարակությանը»,-ասել է Բոստանջյանը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Երեւանում կուտակային կենսաթոշակային բարեփոխման դեմ ուղղված հանրահավաք է տեղի ունենալու:





























