Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ հունվարի 17-ին մեկնեց Բեռլին՝ մասնակցելու «Պարենային ապահովության նպատակով գյուղատնտեսության զարգացում» խորագրով անցկացվող գյուղատնտեսության նախարարների 6-րդ համաշխարհային  ֆորումին:

ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե համաժողովն  անցկացվում է «Բեռլինյան կանաչ շաբաթ» ամենամյա միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսի շրջանակներում, որին, ի թիվս մասնակից ավելի քան 80 երկրների, առանձին տաղավարներով մասնակցում են նաեւ հայկական մի շարք ընկերություններ։

Նախարարական ֆորումի առաջին օրը, փորձագիտական խմբի քննարկումներին մասնակցելուց բացի, Սերգո Կարապետյանը կհանդիպինաեւ Բեռլինի քաղաքապետ Կլաուս Վովերեյթի հետ։ Երեկոյան նա կմասնակցի «Բեռլինյան կանաչ շաբաթ» միջազգային ցուցահանդեսիպաշտոնական բացման արարողությանը, կծանոթանա ցուցահանդեսին, կլինի հայկական տաղավարներում:

Ավելի ուշ Սերգո Կարապետյանին կընդունեն Գերմանիայի Դաշնության պարենի եւ գյուղատնտեսության դաշնային նախարար Հանս-Պետեր Ֆրիդրիխը եւ ցուցահանդեսի գործընկեր երկիր Էստոնիայի գյուղատնտեսության նախարար Հելիր Վալդոր Սիդերը։ Հանդիպումների ընթացքում կշոշափվեն Հայաստանի եւ նշված երկրների միջեւ համագործակցության հեռանկարների եւ վերջիններիսիրականացմանն առնչվող հարցեր։

Ֆորումի շրջանակներում Սերգո Կարապետյանն երկկողմանի հանդիպումներ կունենա նաեւ մի շարք երկրների գյուղատնտեսության նախարարների հետ: