Պետք չէ ֆինանսների նախարարությունը շփոթել դատախազության հետ: Այս մասին հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության վարչության պետ Սոնա Գաբրիելյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է արդյունք են տվել ստուգումները:

Նկատենք, որ նախորդ տարվա ստուգումների արդյունքում գործի շրջանակներում հուլիսին ձերբակալվել էր Արարատի մարզային վարչակազմի գյուղատնտեսության  վարչության պետ Տիգրան Վիրաբյանը: Իսկ մարզպետ Էդիկ Բարսեղյանն ինքնակամ հրաժարական էր տվել:

Ի պատասխան դրան Ղարիբյանը հայտարարել է, որ ֆինանսների նախարարությունը սահմանված կարգով ստուգումների նյութերը փոխանցել է գլխավոր դատախազությանը: