Աշտարակում սիրիահայերի թաղամասում անշարժ գույք առայժմ չի գրանցվել: Այս մասին հունվարի 17-ին հայտարարել է կառավարությանը կից անշարժ գույքի պետական կադաստրի պետի տեղակալ Աշոտ Մուսայանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին: Ըստ նրա, «Նոր Հալեպում» անշարժ գույք չի գրանցվել:

Նկատենք, որ դեռեւս 2013-ի հուլիսին Աշտարակի ավագանին որոշում էր կայացրել «Սիրիահայերի խնդիրների համակարգող կենտրոնի» ՀԿ-ին 4,8 հա հողատարածք տրամադրել: Ծրագրվում է կառուցել հինգից-տաս քառահարկ շինություն ու մոտ հարյուր քոթեջ: ՀԿն արդեն գրանցել է մոտ երեք հարյուր ընտանիքներ, որոնք ցանկանում են բանկարաններ ձեռք բերել:

Ինչպես դեռեւս նախորդ տարվա հուլիսին հայտարարել էր Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, շինարարության համար անհրաժեշտ է ներդրողների օգնությունը: Նրանցից առաջին Հրանտ Վարդանյանն է, ով տրամադրել է 100 հազար դոլար է տրամադրել: