Անհայտ քաղաքացուց ոստիկանության Մասիսի բաժնում, հունվարի 17-ին, ժամը 09.40-ին, ահազանգ է ստացվել, որ Մարմարաշեն գյուղի գերեզմանոցների մոտ զենք-զինամթերք է թողել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային պարկի մեջ, հայտնաբերել է «ՏՕԶ» տիպի փամփուշտներ կրակելու համար նախատեսված կարճեցված փողով ինքնաշեն սարք, «ՌԿԳ» տիպի հակատանկային նռնակ, նռնականետ, «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ, «ՌՊ-5» տիպի պայթուցիչ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 82 եւ 7.62 մմ տրամաչափի 132 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: