Ոստիկանները գտել են երթւղայինում ուղեւորուհու պայուսակից գողություն կատարողին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 15.00-ին, 46-ամյա Լուսաբեր Հ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 74 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 41.000 դրամ եւ 2 բջջային հեռախոս:

Հունվարի 16-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Նազարբեկյան թաղամասի թիվ 1/3 շենքի մոտից բերման են ենթարկել 58-ամյա Պավել Ա.-ին: Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:

Կատարվում է նախաքննություն: