Հունվարի 17-ին, ժամը 12.10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գավառի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի «Համալիր» կոչվող տարածքում ինքնաձիգ է թողել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված տարածքում հայտնաբերել է «ԱԿ-74» ինքնաձիգ` պահունակով, լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 25 փամփուշտներով: Հայտնաբերվել է նաեւ նույն տրամաչափի 134 փամփուշտ:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: