Անհայտ քաղաքացուց ոստիկանության Մարտունիի բաժնում, հունվարի 17-ին, ժամը 10.50-ին, ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Հ. Հարությունյան փողոցում, երկաթբետոնե պանելների մոտ, զենք եւ զինամթերք է թողել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ԱԿՄ» տիպի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգ` պահունակով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 504 փամփուշտ, հրանոթի 1 արկ եւ «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչի:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: