Անհայտ քաղաքացուց ոստիկանության Վարդենիսի բաժնում, հունվարի 17-ին, ժամը 11.00-ին, ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Սոթք ճանապարհին` Շատջրեք գյուղին հարակից եկաթգծերի մոտ, քանդված շինության մեջ, պարկով ինքնաձիգ եւ փամփուշտներ է թողել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանները նշված վայրում հայտնաբերել «ԱԿ-74» տիպի 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ` պահունակով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 107 հատ փամփուշտ, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 32 փամփուշտ եւ «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 2 փամփուշտ:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: