Հունվարի 16-ին ոստիկանության Ապարանի բաժին է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Ապարանի հուշահամալիրի պահակակետի հետնամասում ինքնաձիգ է թողել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրի տարածքում գտնվող փայտե տնակի հետնամասում հայտնաբերվել է պոլիէթիլենի տոպրակի մեջ փաթաթված 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ` առանց պահունակի եւ առանց խզակոթի:
Կատարվում է հետաքննություն:





























