81-ամյա Ռաֆիկ Գ.-ն մեղադրվում է Սուսաննա-Սերժաննա Գ.-ին ձեռնափայտով ծեծելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Գործի նյութերի համաձայն՝ 81-ամյա Ռաֆիկ Գ.-ն, կենցաղային վեճի ժամանակ դիտավորությամբ ձեռնափայտով հարվածներ է հասցրել Սուսաննա-Սերժաննա Գ.-ի մարմնի տարբեր մասերին, ծեծի է ենթարկել նրան:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118  հոդվածի հատկանիշներով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով:

Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Հունվարի 13-ին գործը ուղարկվել է կողմերին:

Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Գործը քննվելու է Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: