Ֆրանսիայի առաջին տիկին Վալերի Տրիերվեյլերը դուրս է գրվել հիվանդանոցից, ուր տեղափոխվել էր լրատվամիջոցներում նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ դերասանուհի Ժյուլի Գայեի միջեւ սիրային կապի մասին լուրեր տարածվեցին:
Տրիերվեյլերը մեկնել է Վերսալ՝ պաշտոնական նախագահական նստավայր: Ընդ որում նա ոչ մի կերպ չի մեկնաբանել հարաբերությունները քաղաքացիական ամուսնու հետ, հաղորդում է Associated Press-ը:
Ինչպես նշում է ՌԲԿ-ն՝ Տրիերվեյլերի հիվանդանոց տեղափոխումը Ֆ.Օլանդի անձնական կյանքի վերաբերլայ նոր լուրերի հանգեցրեց: Չճշտված տվյալների համաձայն՝ նա ինքնասպանության փորձ է կատարել՝ նախագահի հետ զրույցից հետո հանգստացնող դեղերի մեծ չափաբաժին ընդունելու միջոցով:
Որոշ փորձագետներ արդեն հայտարարել են, որ նախագահի ընտանիքում տեղի ունեցած սկանդալը հարված կհասցնի Սոցիալիստական կուսակցության դիրքերին, որն առանց այդ էլ վերջին ամիսներում հաճախ է քննադատության ենթարկվում:





























