Ոստիկանության Էրեբունու բաժնում, հունվարի 18-ին, ժամը 20.05-ին, հաղորդում է ստացվել, որ Աթոյան-Ռոստովյան խաչմերուկում գողի են բռնել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը բերման է ենթարկել նախկինում 6 անգամ դատապարտված, 40-ամյա Իսահակ Ա.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 20.00-ին, անցնելով տներից մեկի քարե պարսպի վրայով` բարձրացել է 2-րդ հարկի պատշգամբ, բացել դուռը եւ փորձել գողություն կատարել, սակայն նրան նկատել է հարեւանը, ինչից հետո Իսահակ Ա.-ն ոչինչ չգողանալով` դիմել է փախուստի եւ բռնվել հարեւանի կողմից:
Իսահակ Ա.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:




























