Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու պահին ՀՀԿ-ում կհայտնվեն մարդիկ, որոնք կանցնեն նրա կողմը: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ նախկին պատգամավոր, «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը: «Քոչարյանի վարքից երեւում է, որ նա պատրաստվում է վերադառնալ հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ»,-ընդգծեց նա՝ մեկնաբանելով Քոչարյանի կողմից՝ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված սուր քննադատությունը:

Ընդդիմադիր գործչի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը լրացնում են միմյանց եւ փոխշաղկապված են, բայց Քոչարյանի քննադատական հայտարարությունները երկար լռությունից հետո խոսում է նրա վերադառնալու ցանկության, եւ վերջապես, նախագահական պաշտոնին հավակնություններ ունենալու մասին:

Այդուհանդերձ, Բախշյանի կարծում է, որ Հայաստանը պետք է դուրս գա երեք նախագահների արատավոր շրջանակից: «Չգիտեմ, թե Քոչարյանի վերադառնալու դեպքում ինչպես իրեն կպահի ՀԱԿ-ը, բայց Հայաստանի ապագան տեսնում են ոչ այդ եռանկյունում»,-ասաց նա:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am