Առատաշեն գյուղում վագոն-տնակը հրկիզելու գործով ձերբակալվել է 58-ամյա Լեւոն Հ.-ն:
Ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 20-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել նախկինում դատված, 58-ամյա Լեւոն Հ.-ն եւ հայտնել, որ բենզին է լցրել նախկին կնոջ ու նրա տնակի վրա եւ հրկիզել:
Շտապ դեպքի վայր մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, Լեւոն Հ.-ն Առատաշեն գյուղում գտնվող իր նախկին կնոջ` 1960 թ. ծնված Օֆելյա Մ.-ի եւ վագոն-տնակի վրա բենզին է լցրել եւ հրկիզել:
Վագոն-տնակում է եղել նաեւ Օֆելյա Մ.-ի ներկայիս ամուսինը` 71-ամյա Ռոդոլֆ Բ.-ն:
Վերջիններս այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Լեւոն Հ.-ն Առատաշեն գյուղից բերման է ենթարկվել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի եւ 185 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Լեւոն Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:




























