Կառավարական թաղամասի շրջափակումը միայն ավելանալու է, ակցիային կմիանան հազարավոր մարդիկ, որոնք ներկայումս տեխնիկայով Կիեւ են մեկնում: Այս մասին հայտարարել է ընդդիմադիր, Երրորդ ուկրաինական հանրապետություն հասարակական շարժման առաջնորդ Յուրի Լուցենկոն:

«Կառավարական թաղամասի շրջափակումը միայն ավելանալու է: Ընդգծում եմ՝ շրջափակումը»,-Լուցենկոյի խոսքը մեջբերում է նրա շարժման մամուլի ծառայությունը: Այս մասին հաղորդում է «Կորեսպոնդենտը»:

Իր հերթին Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտրարում է, որ Եվրոմայդանի կոմենդանտները երկաթե ծայրերով փայտերով են զինում «ինքնապաշտպանական ջոկատները»:

Ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում դադարեցնել ընդվզումը, հանցագործություններ չանել եւ պահպանել հասարակական կարգը: