Սիրիայում կրկին  Ադրբեջանի քաղաքացիներ են սպանվել: ԱՊԱ-ն հայտնում է, որ այդ տեղեկությունը տեղակայված է մոջահեդների կայքերում: Ըստ տեղեկության` երեկ ոչնչացվել է «Սեյֆուլահ լեզգին» մականվամբ Ադրբեջանի Հուսառի շրջանի մոջահեդը, որը գործունեություն էր ծավալում «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման շրջանակում: Մի քանի օր առաջ սպանվել էր ադրբեջանցի 18-ամյա մոջահեդ Նիջաթը:  «Սեյֆուլահ լեզգինի» լուսանկարը կայքում բացակայում է: Չի հաղորդվում նաեւ նրա ամբողջական անունը: Հայտնի է միայն, որ դրանից առաջ նա մի քանի անգամ վիրավորվել էր:  Մոջահեդները նաեւ գրում են, որ  զոհված Նիջաթն անցյալ տարի բուհ էր ընդունվել: Նա Սիրիա էր ուղեւորվել` առաջին կուրսը չավարտած: 

Ավելի վաղ բազմիցս հաղորդվել էր Սիրիայում ադրբեջանցի իսլամիստների ոչնչացնելու մասին:  Միայն տարվա սկզբից ոչնչացվել էին «Ջեբհաթ ան-Նուսրայի» շարքերից Նամիգ Ասկերովը, ոմն Սոլթան եւ «Պրիմորսկի Մուհամեդ» մականվամբ Ադրբեջանի մի քաղաքացի, ինչպես նաեւ քաղաքացիներ, որոնց անունները չեն հաղորդվում: 

Կոնֆլիկտի ընթացքում Սիրիայոմ ոչնչացվել է 100 ադրբեջանցի: Գրոհայինները նրանց լուսանկարները տեղադրում են սոցցանցերում: «Ջեբհաթ ան-Նուսրան» ահաբեկչական խմբավորում է ճանաչվել նույնիսկ ԱՄՆ-ի դեպարտամենտի կողմից: