Սեպտեմբերի 3-ից Սերժ Սարգսյանը ապացուցեց, որ իրենք բոլորը ԿԳԲ-ի գործակալներ են:Այս մասին հունվարի 21-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Նրա խոսքով, ԿԳԲ-ի գործակալ է նա, ով ոչ թե Հայաստանի, այլ Ռուսական իմպերիայի համար է գործում: «Լեւոն Տեր-Պետրոսյանը 96 թվականին իր դեմքը ամբողջությամբ բացեց: Իսկ 91-ին մենք արդեն տեսել էինք»,- նշեց Պարույր Հայրիկյանը: Նրա խոսքով, միայն ԱԻՆ-ը ԿԳԲ-ի ուժ չէ եւ ինքը հակված էր մտածել, որ «Ժառանգությունը», «Ազատ դեմոկրատները», «Հանրապետությունն» էլ են այդպես, բայց նրանք, ըստ Հայրիկյանի, կրավորական պահվածք դրսեւորեցին:
Հայրիկյանը միաժամանակ նկատեց, որ տկարամիտները շատ են վախենում, որ Եվրամայդանի դեպքերը կներթափանցեն Հայաստան: «Բայց ես չեմ ցանկանա, որ քաղաքական նպատակներով, որեւիցէ մեկի մատից արյուն թափվի»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Անդրադառնալով Քոչարյան-Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճին՝ ԱԻՄ առաջնորդը ասաց, որ այդ ինտրիգը նույնիսկ ուշադրության արժանի չի համարում: « Քոչարյանի օրոք Հայաստանի ոսկու պաշարը ջրի գնով վաճառքի հանվեց կամ Տիգրան Սարգսյանը տասը տարի ԿԲ նախագահ էր եւ ֆինանսական հիմնական գործընկերն էր եւ, եթե այսօր նրան քննադատում է, նշանակում է իր մոտ ինչ-որ բան այն չէ: Ինչպես կարելի էր տասը տարվա ընթացքում դա չտեսնել: Բայց ընդհանրապես մարդասպանը, ոճրագործը, Մարտի մեկ կազմակերպողը երեւալու իրավունք չունի: Իսկ ով նրա անունը դրականորեն է տալիս, ուրեմն մեր ընդհանուր թշնամին է»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























