Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլին հունվարի 20-ի երեկոյան, Անկարայում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Թուրքական IHA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վրաստանի նախագահի հետ հանդիպումը կազմակերպել է վարչապետի գրասենյակում։

Հանդիպումը տեղի է ունեցել աշխատանքային ճաշի սեղանի շուրջ, որին մասնակցել են նաեւ Թուրքիայի ՆԳ նախարար Էֆքան Ալան, վարչապետի արտաքին հարցերով գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը եւ Թուրքիա-Վրաստան բարեկամական խմբի անդամներ։

Հանդիպման մասին մանրամասներ չկան, քանի որ այն անցել է փակ դռների հետեւում։