Լենինի մահվան 90-րդ տարելիցի կապակցությամբ ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կրկին բարձրացրել է Իլիչի մարմինը հուղարկավորելու ու Կարմիր Հրապարակը մյուս դամբարաններից ազատելու հարցը:

«Մենք միշտ պնդել ենք, որպեսզի ոչնչացվի ամբողջ գերեզմանատունը՝ ոչ միայն Լենինի դամբարանը, այլեւ մյուսները»,-ասել է Ժիրինովսկին, փոխանցում է Ինտերֆաքսը:

Իր հերթին մարդու իրավունքների հարցերով լիազոր Վլադիմիր Լուկինը ենթադրում է, որ խորհրդային առաջնորդի մարմին տեղափոխումն ու դամբարանը չեզոքացնելու հարցը կլուծվի առաջիկայում:

«Կարմիր հրապարակը գերեզմանատուն չէ»,-ասել է Լուկինը: