Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախաքննութամբ պարզվել է, որ 2014թ. հունվարի 8-ին բժշկական կենտրոնից ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ բուժօգնության է դիմել քաղաքացի Գ. Մ.-ն: Պարզվել է, որ վերջինս վնասվածքը ստացել է ոստիկանության աշխատակցի հետ նույն օրը Երեւանի այգիներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Կատարվում է նախաքննություն:




























