Հունվարի 20-ին, ժամը 05.15-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գագիկ Բ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2013 թ. սեպտեմբերի 27-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:




























