Թուրքիան փակել է Հաթայ նահանգում Սիրիայի հետ Ջիլվեգյոզուի անցակետը։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Թուրքիային սահմանակից Բաբ ալ-Հավա շրջանում հունվարի 20-ին տեղի ունեցած 2 մեքենաների պայթյուններից հետո թուրքական կողմը փակել է Հաթայ նահանգի Ջիլվեգյոզուի անցակետը։

Թուրքական կողմը թույլատրել է անցակետից օգտվել միայն Սիրիայի քաղաքացիներին, ովքեր ցանկություն կհայտնեն մտնել Սիրիա։

Նշենք, որ հունվարի 20-ին Սիրիայի Բաբ ալ-Հավա անցակետի հատվածում ռումբով բեռնված 2 մեքենաներ էին պայթեցրել։ Պայթյունի հետեւանքով վիրավորված 4 հոգի մտել էին Թուրքիա եւ տեղափոխվել հիվանդանոց։