ԱՄՆ-ն հայտարարել է Սոչիի Օլիմպիական խաղերի անվտանգության միջոցառումների շրջանակում Սեւ ծովում ռազմանավեր տեղակայելու պատրաստակամության մասին՝:
Նավերը ափին կմոտենան ՌԴ իշխանությունների հարցման դեպքում: Առայժմ նման հարցում չի եղել, հայտարարել են Պենտագոնից, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Միաժամանակ, ամերիկյան մամուլը մտավախություն է հայտնում Օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկչության սպառնալիքի առթիվ: NBC News-ը հայտնում է, որ ռուսական հատուկ ծառայություններն այժմ տեղեկություն ունեն քաղաքում սպանված առնվազն չորս ծայրահեղականների «սեւ այրիների»՝ մահապարտ-ահաբեկչի կարգավիճակում հայտնվելու մասին:
Հիշեցնենք, ԱՄՆ-ի Պետդեպը ավելի վաղ Սոչի մեկնել պատրաստվող ամերիկացիներին զգուշացրել էր ահաբեկչության հնարավոր սպառնալիքի մասին:




























