Հունվարի 20-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 65 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 55-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հունվարի 20-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Նիսան Սերենա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Խորենացու փողոցում վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու եւ նրան տեղափոխել հիվանդանոց:

Երկու դեպքով էլ կատարվում է քննություն: