Ապրիլի 14-ի երեկոյան վրացական Փոթի նավահանգիստ կժամանի ափային պաշտպանության ամերիկյան «Ջոն Հոլ» ռազմանավը։

Ինչպես «Կավկազ-Պրեսս»-ին հայտնել են Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատնից, սա մեկուկես ամիս առաջ Վրաստանում եղած նավի հերթական բարեկամական այցն է։

Այս անգամ ռազմանավը Վրաստան կհասցնի եվրոպական մի ռոք խմբի, որը Վրաստանում անվճար համերգներ կունենա։ Ռազմանավը երկու օր կմնա Փոթիում, իսկ հետո կուղեւորվի Բաթում, ուր կմնա մինչեւ ապրիլի 19-ը։