Գործազրկության նպաստների վերացումը ճիշտ քայլ էր, հունվարի 21-ին կառավարությունում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
2014թ.-ից, ըստ նրա, գործազուրկներին աջակցությունը պասիվ փուլից կթեւակոխի ակտիվ փուլ: «Մենք տվյալ նպաստն արդյունավետ էինք համարում, եթե այն ստացողը գոնե վեց ամսով աշխատանքի էր տեղավորվում: ԲԱյց առավել հաճախ դա տեղի չէր ունենում, այդ պատճառով նպաստների ծախսերը մշտապես կրճատվում էին», - հայտարարել է նախարարը: Հիշեցնենք, 2013թ. աշնանը նախարարը հայտարարել էր, որ նպաստների հասցեկականությունն ընդամենը 6% է կազմել:
Ակտիվ ծրագրերը կընդգրկեն տարեց քաղաքացիների վերապատրաստման դասընթացներ, գործատուների մոտ երիտասարդների թրենինգներ, որոնք ունեն որակավորում, սակայն չունեն աշխատանքային փորձ: «Դա նրանց խոցելի է դարձնում աշխատաշուկայում, քանի որ գործատուների մեծ մասը ուշադրություն է դարձնում հենց փորձառությանը: Այժմ մենք պատրաստվում ենք շրջանավարտների համար եռամսյա գործնական պրակտիկա ներմուծել ձեռնարկություններում», - հայտարարել է Ասատրյանը:
2014թ. գործազրկության նպաստը (18 հազար դրամ, կամ շուրջ 45 դոլար) չի տրվելու: Վերջին տարիներին այն ստանում էր 11 հազար գործազուրկ՝ 6-12 ամիս ժամկետով:



























