Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը սույն թվականի հունվարի 22-26-ին տեղական զբոսաշրջային 5 ընկերությունների հետ համատեղ Հայաստանը կներկայացնի Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունենալիք «Fitur» միջազգային զբոսաշրջային տարեկան ցուցահանդեսին:
Միեւնույն տաղավարի ներքո կներկայացվի նաեւ Արցախի Հանրապետությունը:
Այս տարի նախատեսվում է 167 երկրների շուրջ 10 հազար զբոսաշրջային ընկերությունների, ավելի քան 110 հազար առեւտրային գործակալների եւ 92 հազար այցելուների մասնակցություն ցուցահանդեսին:
Հայաստանի եւ Արցախի գրավիչ ու բազմաբնույթ զբոսաշրջային նկարագրի ձեւավորման նպատակով այցելուներին կտրամադրվեն գովազդային նյութեր եւ քարտեզներ իսպաներենով:




























