2010 թ. ապրիլի 19-ին, ժամը 10-ին, Ճանապարհային ոստիկանության վարչական մասի դահլիճում կանցկացվի «գոլդ» համարանիշների հերթական աճուրդը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, աճուրդին կարող են մասնակցել Ճանապարհային ոստիկանությունում իրենց անվամբ հաշվառված տրանսպորտային միջոցներ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք կամ նրանց ներկայացուցիչները:
Հայտերն ընդունվում են ապրիլի 2-16-ը, ամեն օր` ժամը 10-18-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. անձը հաստատող փաստաթուղթ, տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր (տեխ անձնագիր) եւ կանխավճարի (60 000 դրամ) վճարման անդորրագիր: Կանխավճարը պետք է վճարված լինի մինչև հայտը ներկայացնելը` 900013150033 հաշվեհամարին:
Մեկից ավելի լոտի (զույգ համարանիշերի) ձեռք բերման համար դիմած անձը պետք է ունենա համապատասխան թվով տրանսպորտային միջոցներ, յուրաքանչյուր լոտի համար վճարի համապատասխան թվով կանխավճարներ և ստանա նույն քանակով վկայականներ:
2010 թվականի ապրիլի 19-ին աճուրդի դրվող համարանիշների ցուցակը զետեղված է ոստիկանության վիճակագրության բաժնում:




























