Քաղաքացիներն իրավունք ունեն իրենց անհանգստությունն արտահայտել: Այս մասին հունվարի  21-ին կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանը՝ մեկնաբանելով հունվարի 18-ին կայացած բազմամարդ հանրահավաքը, որն ուղղված էր կենսաթոշակային բարեփոխման դեմ:

Նա հավելել է, որ նախարարությունը միշտ էլ պատրրաստ է բանական երկխոսություն վարել ու հասարակությանը տեղեկացնել կենսաթոշակային բարեփոխման ու այլ սոցիալական ծրագրերի մանրամասներ: «Չեք գտնի որեւէ այլ բարեփոխում, որն այսքան լայնորեն քննարկված լինի: Ուստի չեմ կարող համաձայնել, որ բարեփոխումն ընդունվել է հանրության մեջքի հետեւում: Նման խոսակցությունները լիովին անհիմն են»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Երեւանի Ազատության հրապարակում տեղի է ունեցել բազմամարդ հանրահավաք՝ ուղղված պարտադիր կուտակային կենսաթոշակային բարեփոխման դեմ, որն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի մեկից: