Իռլանդական բյուջետային Ryanair ընկերությունից առայժմ համագործակցության առաջարկություն չի ստացվել: Այս մասին հուվարի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտեմ Մովսիսյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին: Ըստ որում,  մի շարք օտարերկրյա բյուջետային ավիաընկերություների հետ բանակցությունները դեռեւս շարունակվում են:

«Մենք բանակցում ենք նրանց հետ, սակայն կոնկրետ արդյունքներ առյաժմ չկան, ուստի զերծ կմնամ մանրամասների մասին խոսելուց»,-հայտարարել է Մովսեսյանը:

Հիշենենք, որ նախորդ տարվա նոյեմբերին «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն հայտարարել էր «Ryanair»-ի հետ բանակցությունների մասին: