Մեզ «Արմավիա» ընկերության պարտքերի մասին մի հարցրեք, հունվարի 21-ին կառավարությունում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը:
«Դրանք մասնավոր ընկերության պարտքեր են, եւ մենք դրանց մասին տեղեկատվության չենք տիրապետում: Հարցն ավիացիոն կարգավորմանը չի վերաբերում, այն իրավական եւ ֆինանսական հարթությունում է: Ավելի ճիշտ կլինի այն հասցեագրել հենց տվյալ ընկերությանը», - հայտարարել է Մովսեսյանը:
«Հենց այդ պատճառով չեմ կարող հայտնել նավիգացիոն ծառայությունների դիմաց «Արմավիայի» ընթացիկ պարտքի չափը «Ռոսնավիգացիային»», - հայտարարել է Մովսեսյանը:
Հիշեցնենք, որ հայկական «Արմավիա» ավիաընկերությունը (նախկինում՝ հանրապետության միակ ազգային ավիափոխադրողը) չվերթները դադարեցրել է 2013թ. ապրիլի 1-ից՝ ֆինանսական խնդիրների պատճառով:




























