ԵՄ դեպքում Ուկրաինայում տիրող իրավիճակում միջամտելու իրական ցանկությունը կապված չթ պատժամիջոցների հետ: Այս մասին այսօր հայտարարել է «Վերածնունդ» միջազգային հիմնադրամի եվրոպական ծրագրերի ղեկավար Դմիտրի Շուլգան՝ Երեւանում «Իրավիճակն Ուկրաինայում» քննարկման ժամանակ:
Ըստ նրա՝ ուկրաինական իշխանությունների ու ընդդիմության միջեւ իրական բանակցություններ չեն ընթանում: «Մայդանի մարդիկ դուրս են եկել ընդդիմության վերահսկողությունից: Այն, ինչ հիմա տեղի է ունենում, ոչ մի կերպ կանխատեսելի չէ»,-կարծիք է հայտնել Շուլգան:




























