Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 21-ին, ժամը 17.58-ին ահազանգ է ստացվել, որ Լոռիի մարզի Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասի ծննդատան մոտակայքում այրվում է տնակ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.33-ին, մարվել` 18.56-ին:
Այրվել է երկհարկանի չբնակեցված փայտե տնակի երկրորդ հարկը (50 քմ) եւ տանիքի փայտյա կառուցատարրերը (50 քմ):




























