Կարճեւան-Ագարակ ճանապարհի 2-րդ կմ-ին, հունվարի 21-ին, ժամը 21.00-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին թափված հողաթմբին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























