Ռուսաստանի Պետդումայում Ուկրաինայում իրավիճակի սրման վերաբերյալ հայտարարություն է ընդունվել: Այդ որոշման համար միաձայն կողմ են քվեարկել 388 պատգամավորներ, որոնք մասնակցել են նիստին:

Հայտարարությունում նշվում է, որ պատգամավորները տագնապով են հետեւում, թե ինչպես է «քաղաքացիական կոնֆլիկտի ալիքը կլանում եղբայրական Ուկրաինան»:

«Երկրում իրավիճակը ապակայունացած է, տուժածներ կան երկու կոմղերից էլ»,-ասվում է փաստաթղթում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ռուս պատգամավորների կարծիքով՝ Ուկրաինայում իրավիճակի սրվելու համար պատասխանատվությունը, բացի ընդդիմադիրներից, կրում են նաեւ արեւմտյան քաղաքական գործիչները, որոնք կոպտորեն միջամտում են ինքնիշխան Ուկրաինայի ներքին գործերին: