Ռուսաստանի ու ԵՄ միջեւ վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագրի ստորագրման հարցը հետաձգվում է մինչեւ Ռուսաստան-Եվրամիության հաջորդ գագաթաժողովը: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը:

Ըստ նրա, ամեն ինչ հիմնված է քաղաքական կամքի անբավարարության վրա: Նա հավելել է, որ ռուսական կողմը հուսով էր, որ հունվարի 28-ին կայանալիք Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովը «քաղաքական ազդանշան կտար»՝ վիզային ռեժիմի պարզեցման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ռոսբալթը: