Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 22-ին, ժամը 11.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ մասնակի փլուզվել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքի 13-րդ փողոցի Ս. Ա.-ին պատկանող թիվ 14/1 տունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ տունը 1.5 հարկանի է, վթարային, կառուցված` 1932 թ., գտնվում է սողանքային գոտում:
Փլուզվել է տան արտաքին կողային պատը (25 քմ):




























