Մարտի 22-ին Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 22-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի նախաձեռնությամբ առաջադրված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւը: Այս մասին նշված է Հայաստանի ԱԳՆ 2013 թվականի հաշվետվության մեջ:
Հաշվետվությունում նաեւ ասվում է, որ ԱԳՆ եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից շարունակվել են աշխատանքներ իրականացվել՝ ի կատարումն Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի ստեղծման մասին ՀՀ նախագահի հրամանագրի:
ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ակտիվ աջակցությամբ Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ բազմաթիվ երկրներում անցկացվել են ոգեկոչման եւ հիշատակի հարյուրավոր միջոցառումներ, կազմակերպվել են կոնֆերանսներ եւ ցուցահանդեսներ:




























